Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն և կուսակցությունների դաշինքները ֆինանսական աջակցություն կստանան կառավարությունից: Համապատասխան որոշումը հրապարակվեց այսօր գործադիրի նիստում:
Ըստ այդմ, պետական միջոցներից ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։
Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 մլն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 մլն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 մլն դրամ, իսկ ՀՅԴ-ն՝ 4,3 մլն։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42848