Թուրքիան որոշել է կանեփի արտադրությունն իր տնտեսական ծրագրի կարեւոր բաղադրիչը դարձնել:
Վերջին տասնամյակներում կանեփի արտադրությունը Թուրքիայում համարյա վերացել է՝ թմրանյութերի դեմ պայքարի կանոնների պատճառով։ Սակայն այժմ երկրի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերսկսել եւ նույնիսկ խթանել կանեփի արտադրությունը՝ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար։
El Pais-ը գրում է, որ կանեփի արտադրության զարգացումը ներառում է 20 քաղաքներում փորձարարական նպատակներով այն աճեցնելու թույլտվություն։
Տարվա սկզբին Էրդողանը «արեւմտյան իմպերիալիստներին» մեղադրել էր երբեմնի եկամտաբեր կանեփի թուրքական շուկան փոքրացնելու մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42722