ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկիչներին. Ռոհանի

Արդեն տեղեկացրել ենք, որ Սոչիում պետք է կայանա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը:


Իրանի նախագահը, խոսելով Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության մասին, ասել է, որ դա ներքաղաքական խաղի արդյունք է և խախտում է պետության ինքնիշխանությունը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկիչներին:


Խոսելով Սիրիայում ՌԴ, Թուրքիայի և Իրանի նպատակների մասին` Ռոհանին նշել է, որ իրենց նպատակն է պայքարել ահաբեկչության դեմ, նվազեցնել լարվածությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42571