Այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:
Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը տեւել է մեկ ու կես ժամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն, դարձյալ հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում:
Նշենք, որ Մարտի 1-ի գործով որպես վկա մի քանի անգամ հարցաքննվել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա հարցաքննությունն ավարտվել է երեկ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42218