Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ կապված նրա այն հայտարարության հետ, թե ինքը պահպանում է ռազմական ներկայությունն Իրաքում, որպեսզի հետեւի Իրանին:
Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի երկրներին դիմելիս ոչ պատշաճ եւ ոչ դիվանագիտական լեզու է օգտագործում։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը հայտարարել էր, թե ամերիկյան զորքերն Իրաքում գտնվում են ահաբեկչության դեմ պայքարի համար։
«Որտե՞ղ է տրամաբանությունը»,- հարցրել է Ռոհանին՝ հավելելով, որ նման հիմնավորումը չի ընդունվում ո՛չ իրաքյան, ո՛չ իրանյան կողմից եւ աշխարհում ոչ մեկից։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը հստակ ասում է, թե «օկուպացրել է Իրաքի տարածքի մի մասը, որպեսզի լրտեսի հարեւան Իրանի դեմ։ Համապատասխանո՞ւմ է արդյոք դա աշխարհում որեւէ տրամաբանության»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42102