Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Իսլամաբադում

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Հան Մոհմանդը:


Նա նշել է, որ հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերին, սակայն կառավարության փոփոխության հետ կապված հանդիպումը տեղափոխվել է:

Նա հավելել է, որ հանդիպումը կկայանա մոտակա ամիսների ընթացքում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42056