Սիրիական բանակը մտավ Մանբիջ

Սիրիայի բանակը մտել Մանբիջ քաղաք, որն ավելի վաղ վերահսկում էին Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (ԺԻՈւ) քրդական կազմավորումները: Այդ մասինհայտարարել են հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբում:


«Ելնելով բանակի եւ զինված ուժերի պարտավորություններից եւ ի պատասխան Մանբիջի բնակչության կոչի, բանակի եւ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ բանակը մտել է Մանբիջ եւ այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը»,- գլխավոր շտաբի հայտարարությունից մեջբերում է արել Սիրիայի պետական հեռուստատեսությունը:


Ավելի վաղ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի ջոկատները առաջարկել են Դամասկոսին՝ հսկողություն հաստատել ԺԻՈւ-ի կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ:


«Մենք հրավիրում ենք կառավարական զորքերին… հսկողություն հաստատել այն տարածքների նկատմամբ, որոնք թողնում են մեր ուժերը, մասնավորապես , Մամբիջի նկատմամբ, եւ պաշտպանել այդ տարածաշրջանները թուրքական ներխուժումից»,-ասված է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40653