Հալեպի արեւելյան մասում շուրջ 900 բնակարան, որոնք վերականգնվել են կառավարական ծրագրի շրջանակներում, մատչելի կդառնան այն բնակիչների համար, ովքեր ավելի վաղ պատերազմի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին լրագրողներին պատմել է շինարարական ընկերության փոխտնօրեն Մաժդ Ալ Յուսֆին:
«Ալ Զարադի շրջանի Սավանու Շաբաշի փողոցում 56 շենքերից մենք արդեն ավարտել ենք 30-ը. խոսքը 900 բնակարանի մասին է: Մենք աշխատանքը կատարում ենք արդեն մեկ տարի, երկու ամսից կհանձնենք առաջին շենքը»,- հայտնել է Ալ Յուսֆին:
Նա պատմել է, որ տեղացի բնակիչներն ստիպած են եղել լքելու իրենց տները, երբ զինյալները գրավել են շրջանը: Շատ շինություններ սաստիկ տուժել են ռազմական գործողություններից, իսկ մի քանիսն էլ լիովին քանդվել են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40595