Քրդերին Սիրիայում շատ ծանր փորձություն է սպասում` Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո թուրքական զորքերը կարող են լիարժեքորեն զբաղվել քրդական միավորումներով: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Ալեքսեյ Օբրազցովը:
Նա նշել է, որ ամերիկյան զինվորականները Սիրիայից դուրս գալով քրդերին դրել են աննախանձելի վիճակի մեջ:
Ըստ նրա, մինչ այդ Թուրքիան չէր կարողանում գործել քրդերի դեմ, քանի որ այդ ջոկատները գտնվում էին ամերիկյան զորքերի պաշտպանության ներքո: Այժմ Անկարայի ձեռքերն ազատ են ու քրդերին ծանր ժամանակներ են սպասվում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40558