Սիրիան իրավունք ունի ապահովելու իր տարածքի անվտանգությունը, ռուսական С-300 համակարգերը պաշտպանում են երկիրը ցանկացած սպառնալիքից: Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի անդամ Օլեգ Մորոզովը:
Նրա խոսքով` Սիրիան պետք է ՀՕՊ արդյունավետ համակարգ ունենա, ինչը և ցույց տվեց Իսրայելի հետ կապված վերջին միջադեպը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Սիրիայում իրանական օբյեկտները: Վիրավորվել է 3 սիրիացի զինվոր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40550