1996թ.-ից հետո առաջին անգամ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:
Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են», - գրել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40461