Նեթանյահուն ցանկանում էր մասնատել Սիրիան. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին քրդական գործոնի կիրառմամբ Սիրիան մասնատելու ձգտման մեջ:


«Վերջին օրերին Նեթանյահուն շատ անհանգստացած է, քանի որ ցանկանում է ահաբեկիչների միջոցով մասնատել Սիրիան, սակայն այժմ տեսավ, որ այդ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ: Ինչպես տեսնում եք` Իսրայելը սկսել է սևացնել մեր նախագահին»,-ասել է Չավուշօղլուն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40453