Վաշինգտոնին չի հաջողվի ՌԴ-ից ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք սարքել: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ըստ նախարարի` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում գլխավոր խնդիրը կայանում է դրանում, որ ԱՄՆ-ը երբեք չի դիտարկել այդ հարաբերությունները որպես ինքնանպատակ: Լավրովի խոսքով` ՌԴ-ն ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի համար օբյեկտ է:
«Մեզանից դեմոն են սարքում, որպեսզի պահպանեն կարգուկանոնը Եվրոպայում և ամրապնդեն եվրաատլանտյան կապը: Կամ, օրինակ, ներկայումս լրջորեն քննարկվում է ՌԴ-ին Չինաստանի դեմ ի շահ իրենց օգտագործելու հնարավորությունը»,-ասել է Լավրովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40427