Փորձագետ. Թուրքիայի ռազմական պլանները Սիրիայում պայմանավորված են մարտի ընտրություններով

Միջազգային հարցերով փորձագետ Իլհան Ուզգելը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական պլանները Սիրիայում պայմանավորված են մարտին կայանալիք ՏԻՄ ընտրություններով ու փորձ է արվում տպավոություն ստեղծել, որ Անկարան հաջողություններ ունի Եփրատից արևելք:


Իրականում գործողությունն իրականացվելու է ԱՄՆ-ի հետ համատեղ ու ուղղված է լինելու այն տարածքներին, որտեղ քրդական ուժերի տեղակայումը մինիմալ է:


Ըստ նրա, Էրդողանն ընտրություններից առաջ ընտրողների կհայտարարել է, որ իրենք անհաջողություններ ունեն տնտեսությունում, սակայն իրենք նրանց են «մատուցում» Եփրատի արևելքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40187