Քաղաքագետ. Փաշինյանի ֆենոմենը լուրջ մտահոգություններ է առաջացնում Մոսկվայի մոտ

Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը լուրջ մտահոգություններ է առաջացնում Մոսկվայի մոտ: Նա ընկալվում է, որպես նոր գունավոր հեղափոխություն: ՌԴ-ին անհրաժեշտ են երաշխիքներ, որ ՀՀ-ն կտրուկ կերպով չի փոխելու իր առաջնահերթություններն ու այդ պատճառով Երևանից պահանջում են այդպիսի պարտավորությունների ստանձնում: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Կորոբկովը:


Ըստ նրա, ՀՀ-ն հատուկ դեպք է, որպես ԵԱՏՄ-ի անդամ, ղարաբաղյան հակամարտության մասնակից, ով ունի լավ կազմակերպված ու ազդեցիկ համայնքներ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Կանադայու, Ֆրանսիայում ու Մերձավոր Արևելքում:
Նա հավելել է, որ այնտեղ կատարվող իրադարձություններն ազդում են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի վրա, այլ նաև ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունների:


Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև շուտով ստորագրվելու է փաստաթուղթ, որը կբացառի ՀՀ-ում օտարերկրյա զորքերի առկայությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40176