Այսօր հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Կարծում եմ, որ այսօր ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Կան շատ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար», — Minval.az հաղորդմամբ ընդգծել է Իլհամ Ալիևը:
Առաջին հերթին նա նշել է երկրի հզոր ներուժը, «Ադրբեջանի տնտեսական, ռազմական և քաղաքական հզորությունը և երկրի միջազգային դիրքերի ամրապնդումը»: Նրա խոսքով, այսօր աշխարհում շատ հարգանքով են վերաբերում է Ադրբեջանին և մի շարք միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևեր արտացոլում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ադրբեջանական դիրքորոշումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40016