ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի: Այս մասին վկայում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ կայացված վճիռը, որով մերժվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը:
Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի: Դատարանը մի քանի օր է քննում էր Քոչարյանի պաշտպանների բողոքը:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Քոչարյանն այս պահին ազատության մեջ է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39702