Իսրայելը բանակցություններ է վարում մոտ 10 երկրների՝ այդ թվում նախկին ԽՍՀՄ մի քանի երկրի հետ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իսրայելի Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը:
«Դեռ մի շարք երկրներ կան, որոնք Իսրայելի հետ բանակցում են դեսպանատների հնարավոր տեղափոխման շուրջ, որքանով հիշում եմ՝ մոտ տասն են», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հրաժարվելով կոնկրետ անուններ տալուց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39624