Հատուկ ֆինանսական մեխանիզմը, որ իրանական միջուկային համաձայնագիրը փրկելու համար մշակել է ԵՄ-ն, շուտով գործի կդրվի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆը՝ տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ ինքն անցյալ շաբաթ Բրյուսել եւ Ժնեւ այցի ժամանակ տեղեկացվել է, որ Եվրոպան այդ հարցում վերջնական պայմանավորվածություններ է ձեռք բերել, եւ մեխանիզմը շուտով կսկսի գործել։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կխոչընդոտի Իրանի օգտին ցանկացած զարգացմանը, սակայն Եվրոպան հաստատակամորեն շարժվում է գործընթացի առջեւից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39604