Ղազախստանն ավելացրել է բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով

2018թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ղազախստանի բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքով, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով, ավելացել են 17.5 անգամ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ներդրումային հարցերով փոխնախարար Ռոման Սկլյարը:


Նա նշել է, որ այդ միջանցքով Ղազախստանն արտահանում է ցորեն, նավթամթերքներ, քիմիկատներ:


Ըստ նրա, Ղազախստանը զարգացնելու է Հյուսիս-Հարավ միջանցքն ու Տրանսկասպյան միջանցքի ներուժը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39444