ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջեյմս Ինհոֆը, մեկնաբանելով ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման ռուս-թուրքական գործարքը, կոչ է արել Թուրքիային ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ այլապես սպառնալով, որ զինատեսակի ձեռքբերումը հետևանքներ կունենա Թուրքիայի համար:
Ինչպես գրում է Bloomberg-ը, Ինհոֆը շեշտել է, որ C-400-ի գնման դեպքում Թուրքիան կզրկվի ամերիկյան F-35 կործանիչներից:
«C-400-ի գնման գործընթացը պետք է դադարեցվի, այլապես Թուրքիային որոշակի հետևանքներ են սպասվում», - ասել է պաշտոնյան՝ միևնույն ժամանակ նշելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39415