ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե չկան ապացույցներ, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանն է հրամայել սպանել լրագրող Ջամալ Խաշոգջիին: Այս մասին տեղեկացնում է AP-ն։
«Ես իրոք հավատում եմ դրան, քանի որ կարդացել եմ հետախուզության զեկույցները։ Չկա ուղիղ կապ, չկան ուղիղ ապացույցներ, որոնք թագաժառանգ արքայազնին կապում են Ջամալ Խաշոգջիի սպանության հետ»,- հայտարարել է նա այն բանից հետո, երբ Պենտագոնի ղեկավարի հետ Սենատում փակ դռների հետեւում ներկայացնում էին այդ խնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39305