Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի վերջին պատժամիջոցները: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարությունում:
«Ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ այդ պատժամիջոցները իռացիոնալ են և ոչ արդյունավետ ու ցանկալի արդյունքներ չեն բերի դրանք կազմողներին ու կատարողներին: Վաղ թե ուշ նրանք կհասկանան, որ պատժամիջոցները արդյունք չեն տալիս»,- ասել է Քասեմին` նշելով, որ իրանական և օտարերկրյա ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցներն անհիմն են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39033