Հարևանին չեն ընտրում: Մենք դարերով ապրում ենք կողք-կողքի մեր հարևանների հետ ու պատրաստվում են հետագայում ևս ապրել: Իրանի բոլոր հարևանները գիտակցում են իրենց պատասխանատվությունն Իրանի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար խորհրդական Սայիդ Ռասուլ Մուսավին:
Նրա խոսքով, Ադրբեջանի ժողովուրդն ու պաշտոնական այրերը ցանկանում են պահպանել բարիդրացիական քաղաքականությունն Իրանի հետ հարաբերություններում: Դրան զուգահեռ Ադրբեջանը, ելնելով իր ազգային ու տարածաշրջանային շահերից, ցանկանում է լավ կապեր պահպանել նաև ԱՄՆ-ի հետ:
Նա հավելել է, որ Իրանի 3000 տարվա պատմության ընթացքում դրսից ճնշումների պարագայում իրանական ժողովուրդը համախմվում է ռեժիմի շուրջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38646