Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք «անկեղծ համագործակցության» տրամադրված չեն լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով, գրում է AFP–ն՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային։
«Սաուդյան պաշտոնյաները կարծես թե առաջին հերթին հետաքրքրված են պարզել, թե ինչ ապացույցներ ունեն թուրքական իշխանությունները այս գործով»,–ասել է անանուն աղբյուրը։
«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրանք հետաքրքրված են հետաքննության երկարացմամբ»,– հավելել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Անկարայի ու Էր Ռիադի վերջին շփումները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38175