Վրաստանում նախագահի փոփոխությունը չի ազդի Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունների վրա

Քաղաքագետ Կոնստանտին Տասիցը հայտարարել է, որ Վրաստանում նախագահի փոփոխությունը դժվար թե անդրադառնա Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունների վրա:

Ըստ նրա, մեծ նշանակություն չունի, թե ով կհաղթի Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ Վրաստանը խորհրդարանական երկիր է`նախագահի լիազորությունների արարողակարգային են:

Նա նշել է, որ վրացական քաղաքական էլիտայի համար առաջնահերթություն է արևմտամետ դիրքորոշումը: Ըստ նրա, նրանք բոլորը կողմ են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Նա հավելել է, որ թեկնածուներից Սալոմե Զուրաբիշվիլին կողմ է ՌԴ-ի հետ պրագմատիկ հարաբերությունների կաուցմանը`տնտեսական և հումանիտար ոլորտներում:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38074