Իվանիշվիլին վստահ է՝ Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար և երկրի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով:


Իվանիշվիլիի համոզմամբ, նախագահական ընտրություններում հաղթելու է «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:


«Կարծում եմ, որ հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկա ընտրությունները կավարտվեն մեկ փուլով: Բայց անգամ երկրորդ փուլի անցկացման պարագայում ես որևէ կասկած չունեմ, որ հաղթելու է տիկին Սալոմեն», - հայտարարում էր Իվանիշվիլին:


Դրա ընթացքում Իվանիշվիլին հերթական անգամ իր անվերապահ աջակցությունը հայտնեց Սալոմե Զուրաբիշվիլիին` քննադատելով նաև քարոզչական այն արշավը, որ ծավալվել էր իշխանության թեկնածուի դեմ` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին նրա հայտարարություններից հետո:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37956