Մուհամմեդ բին Սալման․ Նոր Եվրոպան` Մերձավոր Արեւելքն է

Հինգ տարուց Սաուդյան Արաբիան բոլորովին այլ պետություն կլինի։ Այս մասին հայտարարել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը՝ ելույթ ունենալով Էր Ռիադում միջազգային ներդրումային համաժողովում՝ տեղեկացնում է AFP-ն։

Նա խոստացել է էական բարեփոխումներ անել, որպեսզի տնտեսությունն առանձնացնի նավթից։

«Ես կարծում եմ, որ նոր Եվրոպան Մերձավոր Արեւելքն է»,- ասել է նա՝ հավելելով, որ «Սաուդյան Արաբիայի թագավորությունը 5 տարի հետո բոլորովին այլ կլինի»։

Արքայազնի խոսքերով՝ երկիրն արդեն շատ մեծ քայլեր է նախաձեռնել՝ սեփական տնտեսության զարգացման համար։ «Թվերն իրենք իրենց մասին են խոսում։ Մեր ոչ նավթային եկամուտներն արդեն եռապատկվել ե»,- նշել է նա։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37871