Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի նախագիծը մշակման փուլում է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեհմեթ Ջահիթ Թուրհանը:
Նա նշել է, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը հանդիսանում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շարունակությունը:
Ըստ նրա, այդ երկաթգիծը թույլ կտա զարգացնել Իգդիր նահանգի գյուղատնտեսական ներուժն ու դրականա ազդեցություն կթողնի Սիվաս-Էրզինջան-Էրզրում-Կարս երկաթգծի շահութաբերության վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37786