Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է: Այս մասին հայտնում է АзерТАдж-ը:
Նա կմասնակցի Իզմիրում Star նավթավերամշակող գործարանի բացման արարողությանը:
STAR նավթավերամշակման գործարանի շահագործումը թույլ կտա Թուրքիային տարեկան տնտեսել 1.5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:
Նշվում է, որ այդ նախագիծը Թուրքիայի էներգետիկ կարևոր նախագծերից է: STAR-ը կապահովի երկրի նավթի կարիքների 25 տոկոսը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37664