Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինն ասել է, որ Ռուսաստանը և Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ապառազմականացված գոտին ստեղծվել է ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ ըստ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածության:
«Ապառազմականացված գոտու սահմաններն արդեն որոշված են»,-ասել է Վերշինինը:
Նա հավելել է, որ երկու երկրների զինծառայողների միջև «լավ կապեր» են հաստատվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37080