Սատանովսկի. ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել Կասպից ծովն իր ռազմածովային ուժերի միջոցով

ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել Կասպից ծովն իր ռազմածովային ուժերի միջոցով: Դա հնարավորություն կտա նրանց վերահսկել ԵՄ-ից դեպի Աֆղանստան տարանցումն ու կասպյան խողովակաշարերը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Եվգենի Սատանովսկին:


Ըստ նրա, անհասկանալի է, սակայն, թե որ գետերով ու նեղուցներով է ԱՄՆ-ն իր ռազմածովային ուժերը տեղափոխելու Կասպից ծով:


Նրա խոսքով, վրացական Քուռ գետով Պենտագոնը չի կարող նավեր տեղափոխել` Իրանը կմերժի ԱՄՆ-ին լարված հարաբերությունների պատճառով, իսկ Միջին Ասիայում էլ նրանց նավերը կմնան ցամաքած Արալի ծովում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37057