Իրանը չի հանդուրժելու սպառնալիքը. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում գումարված բազմակողմանիությունն ու ՀԳՀԾ-ն խորագրով նիստում ընդգծել է, որ ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժելու սպառնալիքը:


Նա նշել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանը դիմագրավել է բազմաթիվ քաղաքական ու տնտեսական ճնշումներ. «Հենց սկզբից Իրանը դիմադրել է ճնշումներին, սակայն երբեք չի հանդուրժել սպառնալիքը: Իրանի ժողովուրդը մշտապես բացասական պատասխան է տվել սպառնալիքին»,- հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:


Զարիֆը նաև մերժել է Վաշինգտոնի հետ ցանկացած բանակցության հնարավորություն և ասել. «ԱՄՆ-ն բանակցության համար վստահելի երկիր չէ»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36857