ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կարճ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի առաջնորդի Հայաստան այցի հեռանկարը չի քննարկվել:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի հետ, հենց նոր: Պուտինը չի քննարկել Հայաստան կատարվելիք իր այցի հեռանկարները, խոսել են այլ՝ օպերատիվ, առկա գործերի մասին», — ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին:
[fb_video url="https://www.facebook.com/armgovernment/videos/269663210332104/"]
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36666