Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակաշրջանում հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
Ուսումնավարժանքին կմասնակցեն ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Բահրեյնը, Ալժիրը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան:
«Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը կիրականացվեն Թուրքիայի կողմից կազմակերպված Mavi Balina-2018 ռազմածովային ուսումնավարժանքները, որոնց ՆԱՏՕ-ի հետ միասին կմասնակցեն մի շարք երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Զորավարժանքների նպատակն է հականավային պաշտպանության համար գործնական քայլերի ուսուցումը: Զորավարժություններին կմասնակցի 4 թուրքական ռազմանավ, 5 սուզանավ, տեխնիկական աջակցության նավ, 3 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36528