Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

Միացյալ Նահանգները կշարունակի նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ մինչեւ վերջինս չփոխի իր պահվածքը միջազգային հարթակներում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը։


«Մենք կարծում ենք, որ տապալել ենք տարածաշրջանի մյուս երկրներին իրենց կամքը պարտադրելու նրանց փորձերը»,- նշել է Բոլթոնը՝ խոսելով Իրանի իշխանությունների մասին։

Թրամփի օգնականը հիշեցրել է, որ հակաիրանական պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերին եւ, նրա խոսքով, նշանակալի ազդեցություն կունենան երկրի տնտեսության եւ քաղաքականության վրա։

«Հենց դա էլ մենք ցանկանում ենք, մենք կհասնենք Իրանի վարչակազմի պահվածքի գլոբալ փոփոխության եւ եթե նրանք չգնան դրան, ապա լուրջ հետեւանքների կբախվեն, քանի որ մենք կգտնենք, թե էլ ինչ պատժամիջոցներ սահմանենք եւ առավելագույն ճնշման այլ միջոցներ ձեռք կառնենք»,-շեշտել է Բոլթոնը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36379