ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսված է նրա` Ղարաբաղի հարցով հանդիպումը հայ գործընկերը Զոհրաբ Մնացականյանի հետ։
Մամեդյարովի եւ Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
Այս պահին Նյու Յորքում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36360