Սոչիում Պուտինի ու Էրդողանի միջև Իդլիբի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է տվել պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու կանխել Արևմուտքի ագրեսիան: Այդ մասին հայտարարել է լիբանանցի փորձագետ Նիդալ Սաբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում էր օգտագործել Իդլիբի շուրջ հակասությունները`ՌԴ-ին ու Թուրքիան միմյանց դեմ լարելու ու Աստանյան գործընթացը խաթարելու համար:
Ըստ նրա, այդ համաձայնության շնորհիվ ՌԴ-ն թույլ չի տվել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիան առիթ ունենալ հարվածելու Սիրիային:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36234