Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները:
Կարեւորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
«Տեղեկացնում ենք նաեւ, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով http://www.elections.am/votersregy/ կայքը»,- ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36147