Այն փաստը, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մի քանի օր գտնվելու է Ադրբեջանում ևս մեկ անգամ ընդգծում է Իսրայելի ու Ադրբեջանի միջև առկա բարեկամական հարաբերությունները: Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները կրում են խորը ռազմավարական բնույթ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքս Վեքսլերը:
Նա նշել է, որ Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանինց, իսկ Բաքուն զենք է գնում Իսրայելից: Դա թույլ է տալիս Ադրբեջանին իրեն ապահով զգալ:
Ըստ նրա, Իսրայելում շատերն են աջակցում ռազմական համագործակցությունն Ադրբեջանի ու Վրաստանի հետ և դեմ են ՀՀ-ի հետ համագործակցությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36044