ԱՄՆ–ն մտադիր չէ հրաժարվել Թուրքիայում Ինջիրլիքի ավիաբազայից. Պենտագոն

Միացյալ Նահանգները դուրս չեն գալիս Թուրքիայում Ինջիրլիքի ավիաբազայից։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պահոնը։

«ԱՄՆ–ն չի դադարեցնում Թուրքիայում իր ներկայությունը։ Միացյալ նահանգները տասը տարի շարունակ օգտագործել են Ինջիրլիքը և կշարունակեն դա անել ՆԱՏՕ–ի մեր դաշնակից Թուրքիայի աջակցությամբ։ Թուրքիան ՆԱՏՕ–ի մեր դաշնակիցն է և հուսալի գործընկերը ԻՊ–ի դեմ պայքարում»,– ասել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35977