ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները բազմիցս փորձել են ազդել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա: Այդ մասին Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի` հատուկ հրահանգների մասով դեսպան Իգոր Բրատչիկովը:
Նրա խոսքով` նման փորձեր ձեռնարկվել են 20 տարվա ընթացքում և մինչև վերջին պահը նրանք փորձել են իրենց շահերը առաջ տանել:
Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է օգոստոսի 12-ն` ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից: Փաստաթղթում նշվում է, որ ջրային մակերեսը ընդհանուր օգտագործման է մնում, իսկ հատակը կիսվում է մերձկասպյան երկրների միջև:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35976