Հասանովն ու Լիբերմանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարը

Բաքվում կայացել է Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը, հայտնում է Trend-ը:


Լիբերմանը բարձր է գնահատել երկու ժողովուրդների միջև պատմական արմատները և կապերը, նաև գոհունակություն հայտնել երկրների միջև ներկայիս համագրոծակցության մակարդակով: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության տեսակետները, երկու երկրների միջև ռազմական, ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35974