Իրանը հրթիռներ ունի, որոնք կարող են թիրախը խոցել 2000 կմ հեռավորությամբ

Իրանը հրթիռներ ունի, որոնք կարող են թիրախը խոցել 2000 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ հրթիռների թիվը, որոնք կարող են թիրախները մեծ ճշգրտությամբ խոցել 2000 կմ հեռավորությամբ, Իրանին «անգերազանցելի հնարավորություններ» են տվել ընդդեմ գլոբալ ամբարտավանության: Նա նշել է, որ Իրաքի Քուրդիստանի շրջանում իրանցի ահաբեկիչների դեմ վերջերս իրականացված գործողության ժամանակ ԻՀՊԿ-ն իր հնարավորություններն օգտագործել է՝ վրեժխնդիր լինելու Քուրդիստանի արեւմտյան նահանգում իրանցի սահմանապահների սպանության համար:

«ԻՀՊԿ այդ գործողությունը թշնամիներին շատ բովանդակալից ուղերձ փոխանցեց, հատկապես գերտերություններին, որոնք կարծում են, որ կարող են պարտադրել իրենց կեղտոտ նպատակներն ու մեզ վախեցնել»,- շեշտել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35961