ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին:
«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Միեւնույն ժամանակ նախարարը նկատեց, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալ:
«Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասաց, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է շենքերի պատշգամբների ուղղությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35835