Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենակարեւոր ռազմավարական գործընկերն Է Վրաստանի համար»: Այդ մասին երկրի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել Է «Աշխարհը՝ գլխիվայր շրջված-2018» միջազգային խորհրդաժողովում, որը Թբիլիսիում կազմակերպել են Վաշինգտոնի Մաքքեյնի ինստիտուտը եւ Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնը (EPRC), տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ Է ուժեղացնելու ԱՄՆ-ի հետ գոյություն ունեցող գործընկերությունն ու համագործակցությունը: «ԱՄՆ-ը ամենակարեւոր ռազմավարական գործընկերն Է Վրաստանի համար: Մենք հաստատակամորեն տրամադրված ենք ուժեղացնելու ԱՄՆ-ի հետ գոյություն ունեցող գործընկերությունն ու համագործակցությունը»,-հայտարարել Է Իրակլի Կոբախիձեն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35816