ԱՄՆ-ն պատժել է 5 կազմակերպությունների՝ Սիրիային նավթ մատակարարելու համար

ԱՄՆ-ն Սիրիայի հարցով պատժամիջոցների ցանկում է ներառել չորս ֆիզիկական անձի ու հինգ կազմակերպության՝ այդ թվում սիրիական կառավարությանը նավթ և զինամթերք մատակարարելու գործում ունեցած մասնակցության համար:


Այդ մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ պատժամիջոցների ցանկում ներառվել է երկու ընկերություն Լիբանանից, երկու ընկերություն Սիրիայից, մի ընկերություն ԱՄԷ-ից, ինչպես նաև՝ երեք սիրիացի և մի լիբանանցի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35633