Արտաքին հարցերով փորձագետ Իսամ Աբդուլահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողանում առանց քրդական ուժերի հսկողություն հաստատել Իրաքի ու Սիրիայի միջև սահմանին:
Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն կարող է հույս դնել քրդերի վրա: Նա վստահություն է հայտնել, որ Մեծ Քրդստանը ստեղծվելու է և հավելել, որ դա է ցանկանում ոչ միայն քուրդ ժողովուրդը, այլ նաև միջազգային հանրությունը:
Փորձագետը հավելել է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը կապված է հենց քրդական հարցի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35479