Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, որ Թուրքիան չի հարցնելու ոչ մեկի թույլտվությունը ռուսական C-400 համալիրներ գնելու համար, հաստատում է այդ երկրի ազգային անվտանգության հարցերում սուվերեն ուղենիշի առկայությունը:
Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, փոխանցում է RT-ը: Ըստ նրա, Թուրքիայի կողմից այդպիսի զենքի գնումն այդ երկրի նոր աշխարհաքաղաքական կարգավիճակ կպարգևի:
Նրա խոսքով, Անկարան արտաքի քաղաքական և ռազմական հարցերում արդեն չի հենվելու ԱՄՆ-ի վրա: Վաշինգտոնը դա հասկացել է ու ցանկանում է Թուրքիային պատճել այդ երկրում ֆինանսական ճգնաժամ հրահրելով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35421