Փորձագետ. Ադրբեջանի ու Իսրայելի քաղաքական հարաբերությունները հիանալի են

Ադրբեջանի ու Իսրայելի քաղաքական հարաբերությունները հիանալի են ինչպես առաջին դեմքերի մակարդակով, այնպես էլ ավելի ներքին մակարդակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի նախագահ Լև Սպիվակը:


Նրա խոսքով, երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնում է մի քանի տասնյակ միլիարդի: Դրա հիմնական մասը կազմում է իսրայելական զենքերի վաճառքն Ադրբեջանին ու Բաքվի էներգակիրների վաճառքն Իսրայելին:


Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են դեսպանատուն բացել Իսրայելում ու հիմնական հարցը կայանում է նրան, երբ է դա տեղի ունենալու:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34431